ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Դեպոն» կանգնե՞լ է

«Դեպոն» կանգնե՞լ է
06.06.2014 | 00:38

Շատ ծեծվեց խնդիրը, թե ոչիշխանական «քառյակի» 12 «պատվիրաններում» անմիջականորեն Հայաստանին առնչվող թեզեր չկան: Պակաս ծեծված չէ նաև «քառյակին» հարակից գրասենյակի «տվայտումն» առ այն, թե Ռոբերտ Քոչարյանի համար Արցախն ու Հայաստանը մեկ մարմին են, առանձին դիտման ենթակա չեն:
Մեկ հարցադրում ընդամենը. բա որ մեկ էին, ճանաչեիք ձեր իշխանավարության օրոք Արցախը պաշտոնապես, որպես Հայաստանի մաս, որպեսզի Ալիև-Կրտսերը գիշերը չքներ, նամակ գրեր Պուտինին` Նազարբաևի կատարմամբ հնչեցնելու խնդրանքով:
Թե՞, քանի որ Սերժ Սարգսյանն ասել է` մենք Ղարաբաղը դիտարկում ենք առանձին սուբյեկտ, իրենք անպայման հակառակ մի բան պիտի ասեին:
Հարցն այլ է՝ ո՞ր լսարանին էին ուղղված թե՛ հրաշալիորեն «մեռած», բայց չթաղված «քառյակի» «պատվիրանները», թե՛ Սողոմոնյան «իմաստունի»` Վիկտորի գրասենյակի մեկաբանությունը: Ծառուկյանին ասպետի մեդալով պարգևատրող ՀՀ-ում իտալական դեսպանատան լսարանի՞ն: Ռուսաստանի՞ն: Թե՞ ներքին լսարանին:
Պարզ է, չէ՞` ում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ